Երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ էրդողանի միջեւ։ Այս մասին տեղեկացնում է CNN Turk-ը եւ նշում, որ երկու ղեկավարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։
Հաղորդագրության համաձայն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին տեղեկություններ է տվել Թուրքիա-Հայաստան հարաբերությունների նորմալացման գործընթացի վերաբերյալ։ Թուրքիայի վարչապետը նաեւ տեղեկացրել է, որ օգոստոսի 29-ին Բաքու են մեկնելու Թուրքիայի արտգործնախարարության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ՝ տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ պաշտոնական անկարայի դիրքորոշումները ներկայացնելու համար։