Մատչելիության հղումներ

Մոլդովայի խորհրդարանի նախագահ ընտրվեց արեւմտամետ կոալիցիայի ներկայացուցիչը


Մոլդովայի նորընտիր խորհրդարանը այսօր գումարած առաջին նիստում խոսնակ է ընտրել արեւմտամետ կոալիցիայի ներկայացուցիչ Միհայ Գիմպուին:

2001 թվականից հետո առաջին անգամ Մոլդովայի խորհրդարանում կոմունիստները մեծամասնություն չեն կազմում: Ակնկալվում է, որ առաջին նիստի օրակարգի հիմնական հարցը կդառնա գործող կառավարության հրաժարականը, ինչպես պահանջում է Սահմանադրությունը:

Գործող վարչապետ, նախագահի նախկին թեկնածու, կոմունիստ Զինաիդա Գրեչանին նախօրեին արդեն ներկայացրել է իր հրաժարականը:

Նորընտիր խորհրդարանը նաեւ երկրի նախագահ է ընտրելու:

Մոլդովայի Սահմանադրության համաձայն, երկրի նախագահի ընտրության համար անհրաժեշտ է խորհրդարանի 61 պատգամավորների հավանությունը, մինչդեռ նախորդ ամիս անցկացված արտահերթ ընտրություններում կուսակցություններից եւ ոչ մեկին չի հաջողվել այդքան ձայն ապահովել: Բանակցությունները` համատեղ թեկնածու առաջադրելու կամ ընդդիմության թեկնածուին պաշտպանելու շուրջ, առայժմ հաջողությամբ չեն պսակվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG