Կյանքի 97-րդ տարում, այսօր մոսկովյան հիվանդանոցներից մեկում վախճանվել է ռուս բանաստեղծ Սերգեյ Միխալկովը:
Միխալկովի մանկական ստեղծագործությունները մեծ ժողովրդականություն էին վայելում խորհրդային շրջանում եւ այժմ էլ վայելում են Ռուսաստանում:
Բանաստեղծը հայտնի է նաեւ որպես երկու` խորհրդային եւ Ռուսաստանի ազգային օրհներգերի տեքստերի հեղինակ:
Խորհրդային օրհներգի` Միխալկովի գրած տեքստում փառաբանվում էր Իոսիֆ Ստալինը, իսկ 1977 թվականին բանաստեղծը փոխել էր տեքստը` գովաբանելով Վլադիմիր Լենինին:
Սերգեյ Միխալկովը ժամանակին ղեկավարել է ԽՍՀՄ-ի գրողների միությունը: Նա Լենինյան մրցանակի, ԽՍՀՄ-ի չորս պետական մրցանակների, խորհրդային Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր է:
Բանաստեղծը ռուս ճանաչված ռեժիսոր Նիկիտա Միխալկովի հայրն է:
Սերգեյ Միխալկովի մահվան կապակցությամբ նրա ընտանիքին ցավակցական ուղերձներ են հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, վարչապետ Վլադիմիր Պուտինը: