Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ


Ինչպես երկուշաբի օրը տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարարությունը, անցած շաբաթավերջին ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին:

Զրույցի ընթացքում դեսպան Մկորտչյանը նշել է, որ Հայաստանը հաստատակամ է զարգացնել գործընկերային հարաբերությունները Դաշինքի հետ, եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը կծառայեցվի այդ նպատակին։ Դեսպանն ընդգծել է, որ հայկական կողմը կարեւորում է մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղապահ գործողություններին. առաջիկայում հայ զինվորականները կներգրավվեն նաեւ Աֆղանստանի Անվտանգության աջակցության միջազգային ուժերին։

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը դրական է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը` գործող ձեւաչափերի շրջանակներում։ Անդերս Ֆոգ Ռասմուսենը կարեւորել է Դաշինքի կողմից ղեկավարվող գործողություններին Հայաստանի մասնակցությունը եւ ընդգծել, որ Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցությունը շարունակելու է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG