Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը Փաստահավաք խմբին կոչ է անում վերջնական եզրակացություն հրապարակել


Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում Փաստահավաք խմբին հրապարակել վերջնական ամփոփիչ եզրակացություն: Համապատասխան հայտարարությունը ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

«Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում Փաստահավաք խմբին շարունակել իր փաստահավաք գործունեությունը: Մենք նաեւ կոչ ենք անում Փաստահավաք խմբին, բացի առանձին դրվագներով եւ ասպեկտներով զեկույցներից, հանդես գալ նաեւ վերջնական ամփոփիչ զեկույցով», - հայտարարեց Զուրաբյանը:

ՀԱԿ-ի համակարգողը վկայակոչեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանին վերաբերող վերջին բանաձեւը. - «Հստակ գրված եւ կոչ է արված, որ Փաստահավաք խմբի անդամները հանդես գան զեկույցներով, եւ որ այդ զեկույցները հրապարակվեն»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG