Մատչելիության հղումներ

Աֆղանստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները


Աֆղանստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Առաջադրված 30 թեկնածուներից երկուսը կին են։ Սոցհարցումների համաձայն, հաղթելու ամենամեծ հավանականությունն ունի գործող նախագահ Համիդ Կարզայը։ Նրա հիմնական հակառակորդը երկրի նախկին արտգործնախարար Աբդուլա Աբդուլան է։

Թալիբ գրոհայինները սպառնացել են տապալել ընտրությունները։ Միջազային խաղաղապահ ուժերը` ՆԱՏՕ-ի հրամանատարությամբ, հայտարարել են, որ պատրաստ են կասեցնել ահաբեկիչների գրոհները եւ ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG