Մատչելիության հղումներ

Ընտրությունների նախաշեմին Աֆղանստանում շարունակվում են ահաբեկչական հարձակումները


Քաբուլում ոստիկանների եւ թալիբ գրոհայինների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում 3 ահաբեկիչ է սպանվել։ Գրոհայինները փորձել են գրոհել տեղական բաներից մեկի բաժանմունքը։ Ոստիկանության փոխանցմամբ, այժմ բանկի շենքը գտնվում անվտանգության ծառայությունների «վերահսկողության ներքո»։

Վերջին օրերին սա երրորդ խոշոր ահաբեկչական հարձակումն է Քաբուլում։ Վաղը Աֆղանստանում նախատեսված են նախագահական ընտրություններ։ Այդ առիթով մայրաքաղաք Քաբուլում անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվում։

Թալիբ գրոհայինները սպառնացել են տապալել ընտրությունները։ Միջազային խաղաղապահ ուժերը` ՆԱՏՕ-ի հրամանատարությամբ, հայտարարել են, որ օգոստոսի 20-ին պատրաստ են կասեցնել ահաբեկիչների գրոհները եւ ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG