Մատչելիության հղումներ

Իրանի իշխանությունները արգելք են դրել ընդդիմության առաջնորդ Մեհդի Քարուբիի թերթի վրա


Իրանի իշխանությունները արգելք են դրել Մեհդի Քարուբիի կուսակցաթերթ հանդիսացող «Էթեմադ-է-Մելլի» ազդեցիկ ընդդիմադիր պարբերականի հրատարակության վրա: Իրանի դատախազության որոշմամբ թերթն այսօր վաճառքի չի հանվել:

Վերջին շրջանում հենց այս թերթում են տպագրվել տեղեկություններն այն մասին, որ իրանական բանտերում ընդդիմադիրներին ծաղր ու ծանակի, բռնությունների են ենթարկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG