Մատչելիության հղումներ

Իրանի առաջնորդը նշանակել է երկրի դատական համակարգի նոր ղեկավար


Իրանի գերագույն առաջնորդը շաբաթ օրը այաթոլա Սադեք Լարիջանիին նշանակել է երկրի դատական համակարգի ղեկավարի պաշտոնում:

Իրանի պետական հեռուստատեսության հաղորդմամբ, Լարիջանին, ով երկրի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի եղբայրն է եւ Սահմանադրության պահապանների խորհրդի անդամ, փոխարինել է այաթոլա Մահմուդ Հաշեմի-Շահրուդիին, ում պաշտոնավարման 10-ամյա ժամկետը լրացել է:

Նոր նշանակումը համընկել է հունիսին անցկացված վիճահարույց նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ զանգվածային դատավարությունների մեկնարկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG