Մատչելիության հղումներ

Երկրագնդի բնակչության թիվը մոտենում է 7 միլիարդի


Երկրագնդի բնակչությունը շատ մոտ է 7 միլիարդի սահմանագիծը հատելու ցուցանիշին։ Ըստ «Բնակչության ուսումնասիրության բյուրոյի» դա տեղի կունենա արդեն 2011 թվականին՝ ընդամենը 12 տարի անց այն օրից, երբ աշխարհի բնակչությունը 6 միլիարդի հասավ։ Բյուրոյի մասնագետների գնահատմամբ, բնակչության թվի աճը տեղի է ունենում ծնելիության նկատելի աճի հաշվին` հիմնականում զարգացող եւ աղքատ երկրներում։

Ներկայումս բնակչության թվով առաջատար երկրների եռյակը գլխավորում է Չինաստանը։ Երկրորդ տեղում Հնդկաստանն է, երրորդում` Միացյալ Նահանգները։ «Բնակչության ուսումնասիրության բյուրոյի» կանխատեսմամբ, 2050 թվականին դասավորությունը առաջատար եռյակում կփոխվի. Առաջին տեղում կհայտնվի Հնդկաստանը` 1,748 միլիարդ բնակչությամբ, երկրորդում Չինաստանը` 1,437-ով։ Երրորդը, ըստ այդ կանխատեսումների, կրկին Միացյալ Նահանգները կլինի՝ մոտ 440 միլիոն բնակչությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG