Եվրամիությունում նախագահող Շվեդիան երեկ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Պուտինի այցը Աբխազիա «չի նպաստում միջազգային հանրության ջանքերին տարածաշրջանում կայունություն հաստատելու ուղղությամբ»։
«Եվրամիությունը մտահոգությամբ նշում է, որ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Վրաստանի շրջան` Աբխազիա է այցելել առանց նախապես տեղյակ պահելու Վրաստանի իշխանություններին։ Եվրամիությունը այս այցելությունը դիտարկում է որպես տարածքային ամբողջականության սկզբունքներին չհամապատասխանող եւ եւս մեկ անգամ հաստատում է իր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը», - ասվում է հայտարարությունում։
Վլադիմիր Պուտինը Աբխազիա է այցելել օգոստոսի 12–ին, իսկ մեկ ամիս առաջ Հարավային Օսիա էր այցելել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։
Անցյալ տարի Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը։ Միջազգային հանրությունը, սակայն, դա չի ընդունում։