Ղարաբաղյան կարգավորման թեմային համատեքստում «Հայկական ժամանակ»-ի խմբագրականը նշում է. - «Հայաստանում բազմաթիվ քաղաքական ուժեր համարձակություն չունեն բարձրաձայն հայտարարելու, որ այն, ինչին Սերժ Սարգսյանը համաձայնություն է տվել, ընդունելի չէ հայկական կողմի համար: Համարձակություն չունեն Սերժ Սարգսյանին հարցեր տալու եւ նրանից պատասխաններ պահանջելու, ուստի կախվում են այս ամբողջ գործընթացում ոչինչ չորոշող եւ միայն հանձնարարություններ կատարող Բրայզայի վզից: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա Ղարաբաղից այս ընթացքում, թեեւ ընդհատումներով եւ անվստահ, սակայն պարբերաբար դժգոհության խոսք լսվել է: Այլ բան է, որ ղարաբաղցիներին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանություններ պահում են կատարյալ մշուշի մեջ՝ այդպես էլ նրանց հաշվետու չլինելով, թե ինչպես են պատրաստվում լուծել իրենց համար այդ ճակատագրական խնդիրը: Եթե Ղարաբաղում շարունակեն բարձրաձայնել իրենց կասկածները, գուցե դեռ որեւէ բան փրկելու շանս լինի»:
«Հրապարակ»-ը հարցազրույց է տպագրել Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանի հետ: Թղթակիցը հարցնում է. - «Նախկին փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամների կողմից Ձեզ արդեն ներկայացվել է երեք զեկույց: Ի՞նչ է արվում դրանց ուսումնասիրության ուղղությամբ»: Նիկոյանը պատասխանում է. - «Հանձնաժողովն այդ նյութերին վերաբերվում է այնպես, ինչպես պետական մարմիններից կամ անհատ քաղաքացիներից ստացած մյուս նյութերին, ուսումնասիրում է դրանք եւ իր վերաբերմունքն է արտահայտում: Ես տարբերակում եմ այն զեկույցը, որը փաստահավաք խումբը պաշտոնապես էր ուղարկել եւ դրանից հետո նրա ընդդիմադիր անդամների կողմից ուղարկված զեկույցները: Հանձնաժողովն այդ տվյալները համադրում է իր ունեցած փաստերի հետ եւ եզրակացություններ կանի: Որ հարցերի պատասխանները որ հանձնաժողովը չունի՝ կապված նախաքննական մարմնի, ոստիկանության կամ դատախազության հետ, մենք փաստահավաքի եզրակացությունները որպես հարցադրում ուղարկում ենք այդ մարմիններին»: Հարց. - «Ինչո՞ւ են փաստահավաքի եզրակացությունները նորից ուղարկում պաշտոնական մարմիններին. պարզ չէ՞, որ նրանք նորից հերքելու են իրենց վերաբերող խախտումները, նպատակը ո՞րն է»: «Մենք բոլորի տվյալները ստուգում ենք», - պատասխանում է Նիկոյանը, - «եւ՝ մի քանի անգամ: Այդ թվում նաեւ պետական մարմինների տվյալները: Պետական մարմինների տվյալները մենք համադրում ենք այլ մարդկանց կամ մամուլի միջոցով ստացված տեղեկատվության հետ, ընդդիմության կողմից մեզ փոխանցված ժապավենների հետ: Ի՞նչ եք կարծում, մենք պետք է հանդուրժե՞նք, որ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը վերաբերմունք եւ գնահատական են հնչեցնում փորձագիտական եզրակացությունների վերաբերյալ, մտել են խորը մասնագիտական դաշտ ու վերլուծություններ են արել»:
Մեկնաբանելով Հայ ազգային կոնգրեսի վերջին շրջանի մարզային այցերը՝ Գալուստ Սահակյանը «Առավոտ» թերթին տված հարցազրույցում ասում է. - «Հանդիպումները ես ողջունում եմ, շատ լավ կլինի, որ ոչ միայն ընդդիմությունն, այլ ցանկացած քաղաքական ուժ երբեմն հանդիպումներ ունենա: Ակտիվ հանդիպումները ժողովրդին անհրաժեշտ են»: Ապա թղթակիցը հարցնում է. - «Մարզային հանդիպումներում ընդդիմադիրները խոսում են Հայաստանում աշնանը սպասվելիք լուրջ փոփոխությունների մասին: Տեղյա՞կ եք, թե խոսքն ինչի մասին է»: «Դա անընդհատ կրկնվող սցենար է՝ եղանակի փոփոխության հետ միշտ խոսք է գնում այդ մասին», - պատաս խանում է Սահակյանը: - «Այլ բան է ցանկությունը, այլ բան է իրական վիճակը: Քաղաքական որեւէ փոփոխություն չի կարող լինել, քանի որ քաղաքական որեւէ այլ թիմ, որն այսօր բավականին հեռանկարային ծրագիր ունենա՝ դաշտում չկա»: Թղթակիցը հարց է ուղղում նաեւ Ղարաբաղյան կարգավորման առնչությամբ. - «Փորձագետները նշում են, որ մադրիդյան սկզբունքները նույն փուլային տարբերակն են՝ ավելի վատ դրսեւորումներով»: ՀՀԿ-ի փոխնախագահը պատասխանել է. - «Մադրիդյան սկզբունքները ՀԱԿ-ի համար ետընթաց են, քանի որ, ինչպես համանախագահներն էլ հայտարարեցին, փուլայինի համեմատությամբ այս տարբերակը ենթադրում է բոլոր խնդիրների միանգամից լուծում: Ավելին, առաջին անգամ խոսքը գնում է ոչ թե Ադրբեջանի կազմում ԼՂՀ-ի կարգավիճակի, այլ հանրաքվեի մասին, որը ազգերի ինքնորոշման իրավունքն է: Առաջնայինը մեզ համար Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, մնացած հարցերը՝ բանակցելու խնդիր են»: