«Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի քննադատությունը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հասցեին դժվար թե օգնի երկու երկրների միջեւ կառուցողական համագործակցությանը», - հայտարարել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին։
Երկու օր առաջ Ռուսաստանի նախագահը բաց նամակով դիմել էր Ուկրաինայի նախագահին՝ պաշտոնական Կիեւին մեղադրելով հակառուսական քաղաքականություն վարելու մեջ։ Մեդվեդեւը, մասնավորապես, քննադատել էր ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Ուկրաինայի ձգտումը։
Երեկ Յուշչենկոյի ավագ խորհրդականներից Վերա Իլյանչենկոն հանդես էր եկել պատասխան քննադատությամբ՝ «ագրեսիվ» որակելով Մեդվեդեւի նամակը եւ հայտարարելով, թե Ռուսաստանի ղեկավարությունը «հին իմպերիալիստական կոմպլեքսների գերի է դարձել»։