Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզան ավարտում է իր տարածաշրջանային այցը Բաքվում


ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան իր տարածաշրջանային այցելությունը Հարավային Կովկաս ավարտում է Բաքվում։

Չորեքշաբթի օրը նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Ադրբեջանի նախագահի ինտերնետային էջում այս հանդիպման մասին կարճ հաղորդագրություն է տեղադրված: Նշված է, որ կարծիքների լայն փոխանակում է տեղի ունեցել հայ-ադրբեջանական Lեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ադրբեջանա-ամերիկյան երկկողմ հարաբերությունների, էներգետիկ ոլորտում համագործակցության, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ:

Բաքվում կայացած ասուլիսում Մեթյու Բրայզան ասել է, որ Ալիեւի հետ հանդիպմանը կարծիքներ են փոխանակել նաեւ Ադրբեջանոմ մարդու իրավունքների պաշտպանության, անցած ամիս կալանավորված ադրբեջանցի երիտասարդ ակտիվիստներ, բլոգերներ Ադնան Հաջիզադեի ու Էմին Միլիի ձերբակալությունների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG