Ըստ Մանասերյանի, եթե Հայաստանի հարկային մարմինները նպատակ են դրել 2009-ի երկրորդ կիսամյակում ավելացնել հավաքվող հարկերի չափը, ապա նրանք այլ տարբերակ չունեն, քան խոշոր բիզնեսի դաշտ մտնելն է, որովհետեւ փոքր ու միջին բիզնեսի ոլորտում հարկերի հավաքագրման մակարդակը արդեն իսկ մոտեցել է անթույլատրելի սահմանագծին։
«Դեռեւս մենք չենք կարողացել մոտենալ խոշոր բիզնեսին։ Խոշոր բիզնեսը մեծ մասամբ հրաժարվում է պատշաճ փաստաթղթեր ներկայացնելուց։ Սա նշանակում է հարկման դաշտից խուսափել», - ասաց Մանասերյանը։
Մինչդեռ, անկախ փորձագետ Սամվել Ավագյանը կասկածում է, որ Հայաստանի հարկային մարմինները կկարողանան տարվա երկրորդ կեսին ավելացնել խոշոր բիզնեսից գանձվող հարկերը։
«Այն, որ Հայաստանի հարկային մարմինները կարողացան այս տարվա առաջին կիսամյակում գերակատարել խոշոր բիզնեսից գանձվող հարկերի հավաքագրումը, դա պայմանավորված է նրանով, որ խոշոր բիզնեսը հարկ էր մուծում դեռ անցած տարի ստացված իր շահույթից, իսկ այս տարի այդ շահույթը նվազելու է` երկնիշ տնտեսական անկման պատճառով»,- ասում է փորձագետը։
Այս ամենի ֆոնին կրկին արդիական է դառնում դեռեւս գարնանը կառավարության կողմից Ազգային ժողովի հավանությանը ներկայացրած հարկային փաթեթի ճակատագիրը, որի համաձայն նախատեսվում էր, որ հարկային մարմինների մշտական ներկայացուցիչներ ունենալ Հայաստանի խոշոր ընկերություններում, որպեսզի այդ կերպ պարզեն, թե տվյալ ձեռնարկությունը ինչքան ապրանք է գնել կամ վաճառել, ինչ է արտադրել, ինչ ծառայություն է մատուցել, այդ բոլորը ինչ գներով եւ այլն։ Գարնանը Ազգային ժողովը, ուր, զգալի թիվ են կազմում խոշոր գործարարները, դեմ դուրս եկավ այդ օրինագծի ընդունմանը։
Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չբացառեց, որ աշնանը կրկին Ազգային ժողովին ներկայացվելիք հարկային բարեփոխումների օրենսդրական փաթեթում կբացակայի հարկային մշտական ներկայացուցչի վերաբերյալ առաջարկությունը։
«Ես չեմ բացառում, որ հարկային տեսուչների ֆիզիկական ներկայություն հասկացությունը ձեւափոխվի հսկողության այլ տարբերակով, ինչը կարելի է անվանել տեղեկատվական հսկողություն։ Այսինքն, եթե ֆիզիկապես չես գնում խոշոր հարկ վճարողի մոտ, շատ լավ, թող խոշոր հարկ վճարողը ինքը բավարար քանակի տեղեկություններ տա հարկային մարմնին ապրանքների քանակի եւ գների վերաբերյալ»։