Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կոչ է անում Իրանին թույլատրել այցելել կալանավորված 3 ամերիկացիներին


Միացյալ Նահանգների պետքարտուղարության փոխխոսնակ Ռոբերտ Վուդը տեղեկացրել է, որ Իրանի իշխանությունները արգելել են Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատան ներկայացուցիչներին այցելել 3 ամերիկայի քաղաքացիներին, ովքեր կալանավորվել էին մեկ շաբաթ առաջ՝ Իրաք-Իրանական սահմանը անօրինական կերպով հատելու մեղադրանքով։

Վուդը հայտարարել է, որ միջազգային օրենքի համաձայն Իրանը պարտավոր է Շվեցարիայի դեսպանատան ներկայացուցիչներին, ովքեր ներկայացնում են ԱՄՆ-ի շահերը Իրանում, թույլ տալ այցելել ամերիկյան քաղաքացիներին։

Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել են Իրանում 1979 թվականին տեղի ունեցած Իսլամական հեղափոխությունից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG