Մատչելիության հղումներ

Դմիտրի Ռոգոզինը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ


ՆԱՏՕ-ում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ռոգոզինը Բրյուսելում հանդիպելու է Հյուսիս-ատլանտյան դաշինքի նորանշանակ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին։ Ռոգոզինի փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվելու են հիմնարար կարեւորություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի բարեփոխման, առկա տարաձայնությունների հաղթահարման եւ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ։

Ռոգոզինը հույս է հայտնել, որ Ռասմուսենի հետ հանդիպմանը կհաջողվի քննարկել Հարավային Օսիայի շուրջ ծագած հակամարտությունը եւ վերլուծել 2008 թվականի ռուս-վրացական հակամարտության դասերը։

ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները սրվել էին 2008 թվականի ռուս-վրացական օգոստոսյան կարճատեւ պատերազմի հետեւանքով:

Ռուսաստանը բազմիցս դեմ է արտահայտվել նախկին խորհրդային երկրների` Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG