Մատչելիության հղումներ

Խոշոր հրդեհ՝ Երեւանում


Երեւանի Իսահակյան փողոցի թիվ 18 հասցեում` Կույրերի միավորման կենտրոնական վարչության շենքում երեկ բռնկված հրդեհը մարելու համար 6 հրդեհաշեջ մարտական հաշվարկ եւ 2 ավտոսանդուղք է պահանջվել։ Այս մասին հայտնում են Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հրդեհի մասին ահազանգ է ստացվել ժամը 10։00-ին։ Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ վնասվածք է ստացել թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, սերժանտ Գ. Մկրտչյանը։ Վերջինս Երեւանի թիվ 2 բժշկական կենտրոնում առաջին բուժօգնություն ստանալով` դուրս է գրվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։57-ին, մարվել` 11։09-ին։ Այրվել է տանիքը` 800 քմ եւ միջտանիքային ծածկը` 150 քմ մակերեսներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG