Մոլդովայում ձեւավորվել է խորհրդարանական մեծամասնությունը. արտահերթ ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած նախկին ընդդիմադիր չորս կուսակցությունները կոալիցիա են կազմել` այն կոչելով «Եվրոպական ինտեգրացիա»:
Խորհրդարանական մեծամասնությունը իր հիմնական խնդիրը համարում է Մոլդովայում օրինականության վերականգնումը:
Այսօրվա ասուլիսում հայտարարվել է նաեւ, որ ապրիլի 7-ին Քիշնեւում տեղի ունեցած անկարգությունների պատճառները եւ հետեւանքները ուսումնասիրելու համար անկախ հանձնաժողով է ստեղծվելու:
Մոլդովայի նոր խորհրդարանում 101 մանդատներից նախկին ընդդիմադիրները ստացել են 53-ը` կազմելով մեծամասնություն, նախկին իշխանությունը` կոմկուսը, ստացել է 48 տեղ: