Թուրքիայի դատախազությունը երեկ «Էրգենեկոն» խմբավորման գործով եւս 52 մարդու մեղադրանք է առաջադրել պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ:
«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ` նախորդ երկու մեղադրականներով տվյալ գործով արդեն իսկ դատարանի առջեւ է կանգնած մոտ 150 մարդ, այդ թվում Ազգային անվտանգության խորհրդի նախկին նախագահը, պաշտոնաթող գեներալներ եւ այլ բարձրաստիճան զինվորականներ, համալսարանների ռեկտորներ, Բարձրագույն կրթության խորհրդի նախկին նախագահը:
Ծայրահեղական ազգայնականների ցանցի անդամներին դատախազությունը մեղադրում է մի շարք սպանություններ եւ ռմբահարումներ ծրագրելու մեջ, որոնց նպատակը երկրում անկայություն ստեղծելը եւ ի վերջո ռազմական հեղաշրջում իրականացնելն էր: Մասնավորապես, ըստ դատախազության, խմբավորումը ծրագրել էր մահափորձեր Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի եւ Թուրքիայի ալեւի համայնքի ղեկավարի նկատմամբ: