«Այժմ մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր ընդդիմադիր քաղաքական ուժ պետք է ինքնուրույն որոշի իր մարտավարությունը եւ կայացնի իր քայլերը», - հավելեց Խուրշուդյանը:
Մինչդեռ վերջերս էր, որ Հայ ազգային կոնգրեսն ու «Ժառանգություն»-ը հրապարակեցին ընդդիմադիր դաշտը համախմբելուն միտված իրենց հայտնի պլատֆորմները, իսկ հուլիսի վերջին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրուցում «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն անգամ չբացառեց, որ մոտ ապագայում քննարկումներ կսկսվեն «Ժառանգության», Հայ ազգային կոնգրեսի եւ ՀՅԴի միջեւ՝ ինչպես ինքը նշեց՝ «հետագա աշխատանքների շուրջ»։
Ինչեւէ, Խուրշուդյանի այս հայտարարության կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Այդ առումով հասարակությունը որեւէ բան զեկուցելու չունենք»:
ՀԱԿ-ի համակարգողը, ով նույնպես այսօր հանդիպել էր լրագրողներին, խոսեց նաեւ Թուրքիայի հետ հարաբերություններից։ Զուրաբյանը հայտարարեց, թե նախագահ Սերժ Սարգսյանն այլեւս գիտակցում է, որ իրեն խաբել են, քանզի արդեն ասում է, որ եթե մինչեւ հայ-թուրքական ֆուտբոլային հերթական հանդիպումը սահմանը չբացվի, ինքը չի մեկնի Թուրքիա։ ՀԱԿ-ի համակարգողը այնուհետեւ ավելացրեց. - «Մի բան ակնհայտ է, եւ վերջապես Սերժ Սարգսյանն էլ դա հասկացավ. որ միայն Ղարաբաղյան խնդրի կարգավորման զիջումներով նա կարող է հասնել հայ-թուրքական խնդրում որեւէ առաջընթացի»:
Հանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Կարեն Ավագյանը, «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե իրականում խաբված ենք մենք եւ արդյոք Թուրքիային անհրաժեշտ էր միայն ապրիլի 22-ի հայտնի հայտարարությունը, պատասխանեց. - «Որեւէ խաբվածության խնդիր այսօր չկա: Թուրքիան կգնա այն պայմանավորվածությունների ճանապարհով, որ ձեռք են բերվել Հայաստանում: Որովհետեւ վերջին հայտարարությունները թուրք քաղաքական գործիչների կողմից, դա նոր կարծիքի ձեւավորում է»:
Այնուհետեւ Ավագյանն ավելացրեց, թե հայ-թուրքական հարաբերությունները որեւէ առնչություն չունեն ղարաբաղյան խնդրի հետ։
Այսօրվա բանախոսներն անդրադարձան նաեւ ղարաբաղյան հիմնախնդրին։ Լեւոն Զուրաբյանը, նկատի ունենալով ապրիլի 24-ի նախօրեին հրապարակված հայ-թուրքական համաձայնությունը, ասաց, թե Երրորդ Հանրապետության պատմության մեջ Սերժ Սարգսյանը սկզբնավորեց մի պրակտիկա, երբ այլ պետությունների հետ համաձայնեցվում են Հայաստանի անվտանգության տեսանկյունից կարեւոր փաստաթղթեր, բայց դրանք չեն հրապարակվում կամ հրապարակվում են post factum, այսինքն՝ երբ այդ պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել։
«Հաշվի առնելով այդ հանգամանքը», - շարունակեց նա, - «բավականին հավաստի են դառնում այն տեղեկությունները, որ ղարաբաղյան հարցում նույնպես հնարավոր են նման մոտեցումներ եւ նույնպես հնարավոր է նման համաձայնագրի ստեղծում»: