Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը եւ Դորա Բակոյանիսը քննարկել են վերջին զարգացումները Հարավային Կովկասում


Այսօր, հունական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Հունաստանի արտգործնախարար, ԵԱՀԿ-ի գործող նախագահ Դորա Բակոյանիսի միջեւ:

Հայաստանի եւ Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Դորա Բակոյանիսը իր աջակցությունն է հայտնել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ջանքերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG