Իրանում կիրակի օրը Հեղափոխական դատարանի առջեւ են կանգնել հետընտրական զարգացումների կապակցությամբ ձերբակալված 10 ցուցարարներ:
Ընդհանուր առմամբ, դատարանները սկսել են քննել շուրջ 100 ընդդիմադիրների նկատմամբ հարուցված գործեր:
Իրանի նախագահի նախկին թեկնածու Մոհսեն Ռեզային պահանջել է, որպեսզի դատարանի առջեւ կանգնեն նաեւ անվտանգության ուժերի ներկայացուցիչները, որոնք, ըստ նրա, մեղավոր են խաղաղ ցուցարարների դեմ ուժ կիրառելու համար:
Հունիսի 12-ին Իրանում անցկացված նախագահական ընտրություններին հաջորդած բռնությունների հետեւանքով զոհվել է շուրջ երկու տասնյակ մարդ: