Մատչելիության հղումներ

Մոսկվայում ձերբակալվել են հակակառավարական ցույցի մասնակիցները


Ռուսաստանի մայրաքաղաքի ոստիկանությունը երեկ ձերբակալել էր 47 մարդու՝ չարտոնված հակակառավարական ցույց անցկացնելու փորձի համար:

Մոսկվային ոստիկանության խոսնակ Ժաննա Օժիմինան հաստատել է, որ այսօր ավելի վաղ ձերբակալվել է «Այլ Ռուսաստան» ընդդիմադիր կոալիցիայի ղեկավարներից չգրանցված Ազգային բոլշեւիկյան կուսակցության հիմնադիր, գրող Էդուարդ Լիմոնովը:

Ցույցերի կազմակերպիչները իրավապահներին մեղադրել են լիազորությունները չարաշահելու մեջ ու հայտարարել են, որ շարունակելու են բողոքի ցույցերը:

Ավելի ուշ Լիմոնովը եւ նրա մի քանի գաղափարակիցները ազատ են արձակվել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG