Իսպանիայի անվտանգության ուժերը այսօր բարձր պատրաստվածության են բերվել՝ բասկյան ԷՏԱ անջատողական խմբավորման հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ:
Այս հոբելյանի նախօրեին Իսպանիայում երկու պայթյուն է որոտացել, որոնք կազմակերպելու համար Իսպանիայի իշխանությունները մեղադրում են բասկյան խմբավորմանը:
Հինգշաբթի օրը քաղաքացիական գնդի երկու սպա է զոհվել, երբ Մայորկայում մեքենա է պայթեցվել, չորեքշաբթի օրն էլ պայթյուն է որոտացել Բուրգոսում, 60 հոգի վիրավորվել են:
Բասկյան ԷՏԱ խմբավորումը ստեղծվել է 1959 թվականի հուլիսի 31-ին եւ պատասխանատվություն է կրում ավելի քան 800 մարդու մահվան համար: