Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը Տաջիկստանում ՀԷԿ է բացել


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր Տաջիկստանում այդ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ մասնակցել է «Սանգտուբա - 1» հիդրոէլեկտրակայանի բացման արարողությանը:

Այս ՀԷԿ-ի շինարարությունում Ռուսաստանը մոտ 500 միլիոն դոլար է ներդրել:

Հինգշաբթի օրը Ռուսաստանի նախագահը ընդգծել էր էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերի կարեւորությունը Աֆղանստանի եւ հարեւան երկրների տնտեսական զարգացման գործում:

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում հանդիպելով Աֆղանստանի, Պակիստանի եւ Տաջիկստանի նախագահների հետ` Մեդվեդեւը էներգետիկ ենթակառուցվածքների շինարարությունը անվանել էր բարգավաճման կենսական նախադրյալ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG