Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը կմեկնի Բիշքեկ` մասնակցելու ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Բիշքեկ` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այդ մասին տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը:

Այս գագաթնաժողովում քննարկվելիք հարցերի մասին ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրղըզստանը հնարավոր է բավարարի պաշտոնական Մոսկվայի խնդրանքը` իր տարածքում ռուսական երկրորդ ռազմակայանը տեղակայելու համար: Հուլիսի 21-ին այդ մասին ասել է Ղազախստանում Ղրղըզստանի դեսպան Ջանուշ Ռուստենբեկովը` նշելով, որ որոշումը կարող է ընդունվել ՀԱՊԿ-ի առաջիկա հանդիպմանը:

ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը անցկացվելու է Իսիկ-Կուլ լճի ափին գտնվող Չոլփոն-Աթա հանգստավայրում` հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG