«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, ComRes (Communicate Researcհ) ընկերությունը Մեծ Բրիտանիայում վերջերս սոցիոլոգիական հարցում է անցկացրել` պարզելու բնակչության վերաբերմունքը Աֆղանստանում ընթացող պատերազմին, որին ՆԱՏՕ-ի ուժերի կազմում մասնակցում են նաեւ Միացյալ Թագավորության զինծառայողները:
Հարցվածների 52 տոկոսը համոզված է, որ բրիտանացիները պետք է դուրս բերվեն Աֆղանստանից, 43 տոկոսը կարծում է, որ նրանք պետք է մնան այդ երկրում: 58 տոկոսը համոզված է, որ այդ պատերազմում հնարավոր չէ հաղթել, 31 տոկոսը հավատում է հաղթանակի հնարավորությանը:
Հարցմանը մասնակցել է ավելի քան հազար մարդ, արդյունքների հավանական անճշտությունը 3 տոկոս է կազմում:
«Ասոշիեյթեդ փրես»-ը նշում է, որ 2001 թվականից ի վեր Աֆղանստանում զոհվել է 191 բրիտանացի զինծառայող, ընդ որում նրանցից 22-ը` միայն այս ամսվա ընթացքում: