Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը նախապես չհայտարարված այցով ժամանել է Իրաք:
Ամերիկացի բարձրաստիճան մի պաշտոնյա լրագրողներին փոխանցել է, որ նախարարը կոչ է անելու շիա, սուննի եւ քրդական համայնքներին հաղթահարել իրենց միջեւ առկա քաղաքական տարաձայնությունները մինչեւ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերումը:
Գեյթսը բանակցություններ է ունենալու Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի եւ պաշտպանության նախարար Անդել Քադեր Ջասիմի հետ: Երկօրյա այցի շրջանակներում նախատեսված է նաեւ նրա այցելությունը Իրաքի քրդական շրջան:
Ռոբերտ Գեյթսը Իրաքի հարավում գտնվող Թալիլի ամերիկյան ռազմակայան է ժամանել Իսրայել եւ Հորդանան կատարած այցերից հետո: