Մատչելիության հղումներ

Tehran Times. «Իրանը պատրաստ է Հայաստանին միջուկային վառելիք մատակարարել»


Tehran Times-ը գրում է, որ Իրանը պատրաստ է Հայաստանի ատոմակայանի համար միջուկային վառելիք մատակարարել:

Թերթի վկայությամբ` Իրանի Արեւմտյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Ռահիմ Քորբանին շաբաթ օրը Ուրմիայում հանդիպել է Հայաստանի Արմավիրի մարզպետի հետ: Քորբանին ասել, թե յուրացնելով միջուկային հարստացման տեխնոլոգիաները` Իրանի Իսլամական Հանրապետությունը հիմա պատրաստ է միջուկային վառելիք մատակարարել հարեւան երկրներին ատոմակայանների համար:

Նահանգապետը նաեւ ասել է, թե Արեւմտյան Ադրբեջանում շատ հայեր են ապրում, ու նրանք կարող են օգնել` զարգացնելու հարաբերությունները երկու երկրների միջեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG