Ղրղըզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր հրապարակել է անցած շաբաթ տեղի ունեցած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, որոնց համաձայն ընտրություններում հաղթող է ճանաչվել երկրի գործող ղեկավար Կուրմանբեկ Բակիեւը։
Ղրղըզստանի ԿԸՀ-ի հաղորդագրության համաձայն, Բակիեւի օգտին քվեարկել է ընտրողների 77 տոկոսը։ Նրա հիմնական հակառակորդը՝ ընդդիմադիր թեկնածու Ալմազբեկ Ատամբաեւը, հավաքել է ընտրողների ձայների մոտ 8 տոկոսը։
Ղրղըզական ընդդիմությունը հրաժարվում է ընդունել ընտրությունների արդյունքները եւ հուլիսի 29-ից ծրագրում է բողոքի ակցիաներ սկսել` պահանջելով նոր ընտրություններ անցկացնել։