Մատչելիության հղումներ

Վաղը մեկնարկում է Սերբիայի նախագահի երկօրյա պաշտոնական այցը Հայաստան


Հուլիսի 28-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սերբիայի Հանրապետության նախագահ Բորիս Տադիչը, հաղորդում են Հայաստանի նախագահի մամլո գրասենյակից։

Հայաստանի նախագահի նստավայրում տեղի կունենա երկու նախագահների առանձնազրույցը, որին կհաջորդեն պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը… Այնուհետեւ Հայաստանի եւ Սերբիայի ղեկավարները հայտարարություն կանեն մամուլի համար։

Այցի շրջանակում Բորիս Տադիչը հանդիպում կունենա վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսին։

Բորիս Տադիչին ուղեկցող պատվիրակության կազմում են Սերբիայի արտաքին գործերի, առեւտրի ու ծառայությունների նախարարները, ովքեր հանդիպումներ կունենան իրենց հայ գործընկերների հետ։

Հուլիսի 29-ին Սերբիայի ղեկավարը կմեկնի Հայաստանից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG