Մատչելիության հղումներ

Հունաստանում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները


Կիրակի Հունաստանի փրկարար նավերը եւ հրշեջները Զաքինթոս կղզու ծովափից էվակուացրել են շուրջ 70 հանգստացողների։ Վերջիններս հայտնվել էին ծավալվող անտառային հրդեհի շրջափակման մեջ, հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը։

Չոր եղանակի եւ բարձր ջերմաստիճանի հետեւանքով Հունաստանում ամռանը անտառային հրդեհները հաճախադեպ են։

Այս շաբաթ Հունաստանի տարածքում ավելի քան 320 անտառային հրդեհ է տեղի ունեցել։ Բարեբախտաբար, առայժմ հաջողվել է խուսափել մարդկային զոհերից եւ բնակելի շրջաններում շինությունների բռնկումից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG