Մատչելիության հղումներ

Իրանում տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով 16 մարդ է զոհվել


Իրանի հյուսիսարեւելյան Մաշադ քաղաքի օդանավակայանում ուրբաթ օրը տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով 16 մարդ է զոհվել, որոնցից 13-ը` անձնակազմի անդամները:

Ինչպես հայտնել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության խոսնակ Ռեզա Ջաֆարզադեն, զոհվածներից 9-ը Ղազախստանի քաղաքացիներ են:

Թեհրանից ժամանող` Իրանի Aria Aviation ընկերության «Իլ-62» օդանավը` 153 ուղեւորներով, վայրէջքի ժամանակ շեղվել է թռիչքուղուց եւ հարվածել պատին:

Սա Իրանում երկրորդ ավիավթարն է հուլիսի 15-ից հետո, երբ աղետի ենթարկվեց Թեհրանից Երեւան չվերթն իրականացնող` Caspian Airlines ավիաընկերության «Տու-154» օդանավը:

Հուլիսի 15-ի ավիաաղետի հետեւանքով զոհվեցին օդանավի բոլոր 153 ուղեւորները եւ անձնակազմի 15 անդամները: Զոհվածներից 36-ը հայեր էին, 5-ը` Հայաստանի քաղաքացիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG