Մատչելիության հղումներ

Ավետ Ադոնցը իր հավատարմագրերն է հանձնել Ժոզե Մանուել Բարոզուին


Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը երեկ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին է հանձնել իր հավատարմագրերը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` արարողակարգին հաջորդած զրույցի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահը վերահաստատել է Եվրամիության պատրաստակամությունը` շարունակելու խորացված համագործակցությունը Հայաստանի հետ, ինչի համար լավ հնարավորություններ է ընձեռում Արեւելյան գործընկերությունը: Նա ողջունել է Հայաստանի նախագահի ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը եւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Բարոզուն նշել է նաեւ Եվրահանձնաժողովի պատրաստակամությունը ձեռնարկելու միջոցառումներ, որոնք կլրացնեն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի աշխատանքները:

Ավետ Ադոնցը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների վերջին զարգացումները եւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը:

Քննարկվել են նաեւ Հայաստան-ԵՄ նոր պայմանագրային հարաբերությունների հաստատմանը, ազատ առեւտրի համաձայնագրի կնքմանը, մուտքի արտոնագրային ռեժիմի պարզեցմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ զարգացումները Հայաստանի ներքաղաքական կյանքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG