Մատչելիության հղումներ

Իսլանդիան դիմեց Եվրամիությանը անդամակցության համար


Իսլանդիան պաշտոնապես դիմել է Եվրամիությանը անդամակցության համար: Իր երկրի դիմումը Եվրամիության նախագահող Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտին է հանձնել Իսլանդիայի արտգործնախարար Օսուր Սքարֆեդինսոնը` այսօր Ստոկհոլմում կայացած արարողության ժամանակ:

Խորը տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամում հայտնված Իսլանդիայի խորհրդարանը Եվրամիությանը անդամակցության օգտին քվեարկել է անցած շաբաթ:

Անդամակցության հարցով բանակցությունները կարող են սկսվել 2010 թվականի սկզբին:

Իսլանդիայում այդ հարցով դեռ հանրաքվե պետք է անցկացվի` ամենաշուտը 2011 թվականի վերջին: Եվրամիության հավանության դեպքում երկրի լիակատար անդամակցությունը ակնկալվում է 2013 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG