Մատչելիության հղումներ

Ղրղըզստանում նախագահական ընտրություններ են


Ղրղըզստանում այսօր նախագահական ընտրություններ են:

Փորձագետների կանխատեսմամբ` գործող նախագահ Կուրմանբեկ Բակիեւը հաղթանակ կտանի առաջադրված մյուս 5 թեկնածուների նկատմամբ եւ երկիրը կղեկավարի եւս 5 տարի:

Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` ժամը 13:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել են ընտրողների ավելի քան 46 տոկոսը: Քվեարկությունը ավարտվում է տեղական ժամանակով ժամը 20:00-ին:

Ընտրությունները համարվում են կայացած, եթե քվեարկությանը մասնակցում է ընտրողների ընդհանուր թվի 50 տոկոսը:

Ընդդիմությունը արդեն ահազանգում է ընտրական գործընթացում տեղ գտած խախտումների մասին` հայտնելով, որ օրվա վերջին բողոքի ցույցեր է անցկացնելու:

Կուրմանբեկ Բակիեւը, ով Ղրղըզստանի նախագահ է ընտրվել 2005 թվականին` արեւմտյան դիտորդների կողմից ազատ եւ արդար ճանաչված ընտրություններով, այժմ մեղադրվում է այլախոհություն չհանդուրժելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG