Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանի այցը Հարավային Ամերիկա հետաձգվել է


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Հարավային Ամերիկա հետաձգվել է:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Արգենտինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, «ելնելով տարածաշրջանի քաղաքական զարգացումներից` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը որոշել է անորոշ ժամանակով հետաձգել իր առաջին պաշտոնական այցը Արգենտինա, Ուրուգվայ, Բրազիլիա եւ Չիլի, որը նախատեսված էր հուլիսի 30-ից մինչեւ օգոստոսի 7-ը»:

Ենթադրվում է, որ այցը կարող է իրականանալ մինչեւ այս տարվա վերջը:

Համայնքային շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի սպասվող այցը որոշ հետաքրքրություն էր առաջացրել` նկատի ունենալով Ղարաբաղի հարցով եւ հայ - թուրքական հարաբերությունների շուրջ Էդվարդ Նալբանդյանի վերջին հայտարարությունները:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG