Մատչելիության հղումներ

Պետեկամուտների կոմիտեի օպերլիազորը կասկածվում է առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու մեջ


Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով երեկ ձերբակալվել է կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի «Արաբկիր-1» բաժնի ավագ օպերլիազոր Հովիկ Հովհաննիսյանը:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ` Հովհաննիսյանը կասկածվում է խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու մեջ` Քրեական օրենսգրքի 38-189 հոդվածի 2-րդ մասի, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 325 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Մասնավորապես, ըստ դատախազության հաղորդագրության, նախաքննությամբ պարզվել է, որ Հովհաննիսյանը 2007 թվականի մայիս-հունիս ամիսներին իր աներոջը՝ անհատ ձեռնարկատեր Գառնիկ Սարգսյանին «դրդել եւ օժանդակել է իրականացնել կեղծ ձեռնարկատիրական գործունեություն, որի հետեւանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս, ինչպես նաեւ «ՎՏԲ-Հայաստան» բանկի Սեւանի մասնաճյուղից Ա-Ձ Գ. Սարգսյանի հաշվից, կեղծ բանկային չեկերի հիման վրա 2007-2008 թվականների ընթացքում խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ 107.976.000 դրամ, եւ օգտագործել ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող՝ Գ. Սարգսյանի մահվան կեղծ վկայականը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG