Ռուսաստանցի լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության գործով նոր դատավարության նախնական լսումները նշանակվել են օգոստոսի 5-ին: Այդ մասին հայտնել է Պոլիտկովսկայայի ընտանիքի փաստաբան Աննա Ստավիցկայան:
Կրեմլի քննադատ Աննա Պոլիտկովսկայան, ով իր հրապարակումներում անդրադառնում էր Չեչնիայում մարդու իրավունքների ոտնահարումներին, սպանվել է 2006 թվականի հոկտեմբերին Մոսկվայում` իր տան մոտ:
Ռուսաստանյան դատարանը այս տարվա փետրվարին անպարտ էր ճանաչել լրագրողի սպանության գործով ամբաստանվող չորս անձանց, սակայն Գերագույն դատարանը բեկանեց այդ վճիռը եւ նոր դատավարություն նշանակեց:
Պոլիտկովսկայայի ընտանիքը եւ իրավապաշտպանները, մինչդեռ, պահանջում են սպանության նոր հետաքննություն: