Մատչելիության հղումներ

Թեհրանում` նոր բախումներ ոստիկանության եւ ցուցարարների միջեւ


Թեհրանում նոր բախումներ են տեղի ունեցել Իրանի ոստիկանության եւ վերջին նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկող հազարավոր ցուցարարների միջեւ: Ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 20 ցուցարարների:

Բողոքի ակցիաները Թեհրանում նոր ուժով են բռնկվել անցած շաբաթավերջին` ուրբաթօրյա ավանդական աղոթքի ժամանակ, որին առաջին անգամ նախագահական ընտրություններից հետո մասնակցել էր Իրանի նախկին նախագահ այաթոլա Հաշեմի Ռաֆսաջանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG