«Թեեւ դժվարությամբ, բայց առաջընթաց կա», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Եվրամիության «Եռյակի» պատվիրակության հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ ներկայացնելով ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ վերջին` մոսկովյան բանակցությունների արդյունքները:
Սերժ Սարգսյանի խոսքերով` այս քննարկումը մի փոքր այլ պայմաններում էր, քանի որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն արդեն հանրությանը տեղյակ էին պահել, թե ինչ սկզբունքների շուրջ են բանակցությունները: Հայաստանի նախագահը սա ինչ-որ տեղ նաեւ օժանդակություն է համարել, քանի որ, ըստ նրա, «ցավոք, միշտ չէ, որ կողմերը հանրությանը ներկայացնում էին այն հարցերը, որոնց մասին խոսվում էր բանակցությունների ընթացքում»:
«Չնայած այս հանգամանքին, մոսկովյան քննարկումներից հետո եւս մեր հարեւան Ադրբեջանում այլ կերպ են փորձում ներկայացնել բանակցությունների օրակարգը եւ իմաստը: Այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ, թեեւ դժվարությամբ, բայց առաջընթաց կա», - նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ասել է Սերժ Սարգսյանը:
«Գիտեք, որ հիմա մենք քննարկում ենք Մադրիդյան սկզբունքներից առանձնացված հիմնական սկզբունքները, այնուհետեւ պետք է քննարկենք մնացած սկզբունքները, որից հետո դրանց հիման վրա սկսենք հիմնական պայմանագրի մշակումը», - հայտնել է Հայաստանի նախագահը` ամփոփելով. - «Կարծում եմ, արդեն բոլորի համար պետք է պարզ դառնա, որ հիմնականը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրն է, որը պետք է որոշվի ազատ կամարտահայտությամբ եւ ունենա պարտադիր իրավական ուժ: Երբ այս խնդրին մենք կարողանանք պատշաճ ձեւակերպում տալ, որը որեւէ երկմտանք չի առաջացնի, այնուհետեւ, կարծում եմ, բանակցությունները շատ ավելի հարթ կշարունակվեն»: