Մատչելիության հղումներ

Մամուլի ազգային ակումբը կոչ է անում ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին


Մամուլի ազգային ակումբը այսօր հայտարարությամբ է հանդես եկել` Հայաստանի իշխանություններին կոչ անելով ազատ արձակել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին:

Հայաստանյան լրագրողական կազմակերպությունը տարակուսանք է հայտնում Փաշինյանի կալանավորման կապակցությամբ՝ «համաներումը որպես բարի կամքի եւ մարդասիրության դրսեւորման իշխանությունների հայտարարությունների համատեքստում», եւ իր հայտարարությունում մատնանշում է «մարտի 1- ի դատաիրավական գործընթացների հանդեպ հասարակության անվստահությունը, հասարակական անհամաձայնության մեղմացման եւ մարտի 1-ի հետեւանքները հաղթահարելու անհրաժեշտությունը, մարդու իրավունքների ապահովման գործում իշխանությունների պարտավորությունները եւ Նիկոլ Փաշինյանի դերը հայաստանյան նորագույն շրջանի մամուլի կայացման գործում»:

Նիկոլ Փաշինյանը, ով 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններից հետո հետախուզման մեջ էր գտնվում, այս տարվա հուլիսի 1-ին ներկայացել է իրավապահ մարմիններին: Հուլիսի 3-ին դատարանը վերահաստատել է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2008-ի փետրվարի որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG