Եվրամիության «Տրոյկայի» պատվիրակությանը` Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտի գլխավորությամբ, երկուշաբթի օրը հանդիպել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:
Առաջին նախագահի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի գրասենյակից ստացված հաղորդագրության համաձայն` «հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները, Հայաստանի տնտեսական վիճակը եւ հատկապես համատարած կոռուպցիայի առկայությունը, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում առկա ճգնաժամը, մասնավորապես` քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրը:
Ըստ նույն աղբյուրի` քննարկվել է նաեւ 2008 թվականի մարտի 1-ի սպանությունների բացահայտման հարցը: