Մատչելիության հղումներ

Մոհամադ Խաթամին կոչ է անում Իրանի իշխանությունների լեգիտիմության հարցով հանրաքվե անցկացնել


Իրանի նախկին նախագահ Մոհամադ Խաթամին, ըստ «Ռոյթերզ» գործակալության, կոչ է արել իշխանությունների լեգիտիմության հարցով հանրաքվե անցկացնել` հունիսյան ընտրություններին հետեւած քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար:

«Առկա իրավիճակում միակ ելքը հանրաքվեի անցկացումն է [իշխանությունների լեգիտիմության հարցով]», - Խաթամիին մոտ կանգնած ինտերնետային մի կայքէջի փոխանցմամբ, ասել է Իրանի նախկին նախագահը:

«Մարդկանց պետք է հարցնել` արդյո՞ք նրանց բավարարում է այս իրավիճակը... եթե մարդկանց մեծամասնությունը բավարարված է առկա իրադրությամբ, մենք նույնպես կընդունենք այն», - ասել է Խաթամին:

Մոհամադ Խաթամին մեկն է այն ընդդիմադիր գործիչներից, ովքեր հունիսյան նախագահական ընտրություններում հիմնական ընդդիմադիր թեկնածու Միր Հոսեյն մուսավիի հետ համատեղ հայտարարում են, որ հունիսի 12-ին Իրանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել են:

Իրանի իշխանությունները հերքում են այս մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG