Իրանի նախկին նախագահ Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին կոչ է արել ազատ արձակել հարյուրավոր իրանցիներին, ովքեր ձերբակալվել են անցած ամիս կայացած նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկող ցույցերին:
Ուրբաթ օրը Թեհրանի համալսարանում Ռաֆսանջանին նաեւ ասել է, թե շատերն են կասկածի տակ առնում ընտրությունների արդյունքները, որ ապահովել են նախագահ Մահմուդ Ահմեդինեջադի՝ ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթանակը:
Արարողությանը ներկա տասնյակ հազարավոր մարդիկ վանկարկում էին «Ազատություն» եւ այլ կարգախոսներ՝ ի պաշտպանություն ընդդիմության առաջնորդ Միր Հուսեյն Մուսավիի: