Մատչելիության հղումներ

Հռոմի պապը կոտրել է դաստակը


Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապը կոտրել է աջ ձեռքի դաստակը: Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան Իտալիայի հյուսիսում` դ'Աոստա ալպիական շրջամի Լե Կոմբ գյուղի հանգստյան տանը, որտեղ հաճախ հանգրվանել է նաեւ Հռոմի նախորդ պապը՝ Հովհաննես-Պողոս երկրորդը:

«Բենեդիկտոս 16-րդը սայթաքել եւ վայր ընկել լոգարանում: Նրան փոխադրել են տեղի հիվանդանոց, ռենտգենյան լուսանկարի վրա դաստակի ոչ մեծ կոտրվածք է երեւում: Նորին սրբությունը բարվոք վիճակում է», - ասել է Վատիկանի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին:

«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ` բժիշկները 82-ամյա Հռոմի պապի ձեռքը գիպսի մեջ են դրել:

Բենեդիկտոս 16-դը դ'Աոստայի լեռնային հանգստյան տանը կմնա մինչեւ հուլիսի 29-ը, ապա կվերադառնա Հռոմի մոտակայքում գտնվող իր ամառային նստավայր՝ Գանդոլֆո պալատ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG