Մատչելիության հղումներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է հայ զինծառայողի գերի հանձնվելու մասին


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է հայ զինծառայողի գերի հանձնվելու մասին: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից APA գործակալությանը տեղեկացրել են, որ հայ զինծառայողը ադրբեջանական կողմին է հանձնվել հուլիսի 15-ի երեկոյան` Կեդաբեկի շրջանի ճակատային գծում:

«ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 549 զորամասի զինծառայող, Երեւանի բնակիչ 19 ամյա Կարեն Նորիկովիչ Հարությունյանը, այլեւս չկարողանալով հանդուրժել մյուս զինվորների կողմից իր նկատմաբ կատարվող խոշտանգումները, լքել է ծառայության վայրը, անցել է սահմանը ու հանձնվել Ադրբեջանի զինծառայողներին», - նշված է APA գործակալության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG