Մատչելիության հղումներ

Մեդվեդեւ. « Էստեմիրովայի սպանությունը կապված է նրա մասնագիտական գործունեության հետ»


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, թե իրավապաշտպան-ակտիվիստ Նատալիա Էստեմիրովայի սպանությունը կապված է նրա մասնագիտական գործունեության հետ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Մեդվեդեւը Էստեմիրովայի աշխատանքը օգտակար է գնահատել ու հայտարարել, որ նրա սպանությունը պետք է բացահայտվի:

Անգելա Մերկելն ասել է, թե ցնցված է կատարվածից ու կոչ է արել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել:

ԱՄՆ-ն, Եվրամիությունը խստորեն դատապարտել են իրավապաշտպան Նատալիա Էստեմիրովայի սպանությունը:

Այսօր Չեչնիայում տեղի է ունեցել նրա հուղարկավորությունը: Իրավապաշտպանի հիշատակին նվիրված ակցիաներ են անցկացվել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանի այլ քաղաքներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG