Մատչելիության հղումներ

Ընտրություններից հետո առաջին անգամ Մուսավին հանրային հավաքի կմասնակցի

Հունիսի 12-ի վիճահարույց նախագահական ընտրություններից հետո վաղը առաջին անգամ հանրային հավաքի ներկա կլինի Իրանի ընդդիմության առաջնորդ, պաշտոնական արդյունքներով պարտված թեկնածու Միր-Հոսեյն Մուսավին:

Նա մասնակցելու է ուրբաթօրյա ավանդական աղոթքին, որը նախկին նախագահ Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանին ընթերցելու է Թեհրանի համալսարանում:
XS
SM
MD
LG